Հրաժարական է տվել Ղազախստանի նախագահ Նազարբաևը

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լքում է պետության ղեկավարի պաշտոնը։

«Ես որոշում եմ ընդունել դադարեցնել իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,- հայտարարել է նա, ժողովրդին հղված ուղերձով հանդես գալով հանրապետական հեռուստաընկերությունների եթերում։

Նազարբաևի հրաժարականի պատճառներն առայժմ չեն նշվում։ Մինչև ընտրություններ, նախագահի պաշտոնակատար կլինի խորհրդարանի սենատի խոսնակ Կասիմ-Ժոմար Տոկաևը։

Նազարբաևը ղեկավարել է Ղազախստանը 1990 թվականից, 2015-ին նրան վերընտրեցին հինգերորդ անգամ։

Նա հանրապետության Զինված ուժերի գերագույն հրամանատարն էր, «Նուր Օտան» կուսակցության, երկրի Անվտանգության խորհրդի, Ազգային հիմնադրամի կառավարման խորհրդի, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի, Ղազախների համաշխարհային ասոցիացիայի և ՂՀ նախագահին առընթեր Օտարերկրյա ներդրողների խորհրդի նախագահը։

Նազարբաևը հայտարարել է, որ հրաժարականից հետո պահպանելու է Անվտանգության խորհրդի և կուսակցության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մնալու է Սահմանադրական խորհրդի անդամ։

«Այսինքն՝ մնալու եմ ձեզ հետ»,- ասել է նա հեռախոսով։