«Վերելք»․ Արծրուն Պեպանյան՝ հեղափոխությունը կարող է աննկատ վերածվել հակահեղափոխության (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն անդրադառնում է անչափ կարևոր հարցերի՝ ոլորտային և ազգային էլիտաների կայացմանը, առանց որոնց, մեր պետության նավը չի խուսափի շարունակական ցնցումներից։

Հաղորդաշարի հեղինակը կարծում է, որ իշխանափոխությանը հաջորդած ամիսներին նոր իշխանությունները հիմնականում զրկվելով ժողովրդի մտավորական հատվածի աջակցությունից (քանի որ այս շերտի սպասումները չեն իրականանում), մնացել են գլխավորապես ցածր մշակութային շերտերի հույսին, ու նրանց չկորցնելու համար դիմում են ժողովրդահաճ քայլերի, մինչդեռ իրական հեղափոխությունը պետք է ջանար արմատապես վերափոխել հենց այդ շերտերի մտածողությունը։ Նրանց ցանկություններն իրականացնելու դեպքում կա վտանգ, որ հեղափոխությունն աննկատ կերպով կվերածվի հակահեղափոխության։