Ահաբեկչությունը Նոր Զելանդիայում էր, իսկ խուճապի մատնվեց Թուրքիայի նախագահը

Նոր Զելանդիայի երկու մզկիթներում իրականացված ահաբեկչության պատճառով լուրջ անհանգստություն է համակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մինչ մահմեդական մի շարք երկրներում այդ ահաբեկչությունների հետ կապված (մարտի 15-ին Ալ-Նուր և Լինվուդ մզկիթներում զոհվածների թիվն արդեն հասել էր 49 մարդու) կրկին սկսեցին խոսել աշխարհում իսլամատյաց դավադրության մասին, Անկարան Նոր Զելանդիայում տեղի ունեցած ողբերգությունն ընկալեց որպես անմիջական սպառնալիք Թուրքիայի բուն գոյությանը՝ որպես պետություն։ Իսկ Էրդողանն ահաբեկչական գործողությունները համարեց նաև հենց իր դեմ ուղղված անձնական սպառնալիք։

Փորձենք գլուխ հանել, թե ինչումն է բանը։ Պարզվում է, որ Նոր Զելանդիայում ահաբեկիչների զենքի վրա հայտնաբերվել են մակագրություններ, որտեղ նշված են ակնհայտորեն հակաթուրքական հետք կամ բնույթ ունեցող պատմական իրադարձությունների տարեթվեր և իրական մարդկանց անուններ։ Դրանց վրա տեղ է գտնվել նույնիսկ մեր՝ հայերիս համար, ինչպես և, ասենք, Օսմանյան կայսրության նկատմամբ Ռուսական բանակի հաղթանակների հիշատակի։ Աշխարհի բազմաթիվ ԶԼՄ-ներ  նետվեցին վերծանելու նորզելանդական ահաբեկիչների զենքի վրայի մակագրությունները, քանի որ հարձակվողներից մեկը՝ ավստրալիացի 28-ամյա ծայրահեղ աջ ազգայնամոլ Բրենտոն Տարանտը, համացանցում 17 րոպե շարունակ ուղիղ հեռարձակում էր սպանությունները։ Տեսանյութում երևում են զենքի և զինամթերքի վրայի մակագրությունները տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն, իսպաներեն, անգլերեն, սերբերեն, լեհերեն։

Եվ այսպես, առաջին անունը՝ Josue Estebanes։ 23-ամյա Խոսե Էստեբանյեսը 2018թ. հունվարին դատապարտվել է 29 տարվա ազատազրկման՝ մադրիդյան մետրոյում իր վրա հարձակված հակաֆաշիստների խմբից մի մարդու սպանության համար։ Դատարանը համարել է, որ նրան սպանության է մղել ատելությունը գաղափարական հիմքի վրա։ Խոսե Էստեբանյեսի զոհը հենց էթնիկ թուրք էր։

Մյուս անունը՝ Милош Обилић (Միլոշ Օբիլիչ, երբեմն ազգանունը նշվում է որպես Կոբիլիչ)։ Օբիլիչը սերբ ազգային հերոս է։ Ծառայել է Սերբիայի տիրակալ Սուրբ Իշխան Լազար Խրեբելյանովիչին (որի տոհմը, ի դեպ, ծագումով հայկական է) 1389թ․ Բալկաններ Օսմանյան կայսրության ներխուժման ժամանակ։ Ըստ ավանդության, Կոսովոյի դաշտում ճակատամարտի ժամանակ, որտեղ սերբերը փորձում էին պաշտպանել իրենց անկախությունը, Օբիլիչը ներթափանցել է Մուրադ 1-ին սուլթանի վրան և սպանել նրան հենց տեղում, խոցելով նաև սուլթանի որդիներից մեկին։ Դրանից հետո սպանվել է սուլթանի թիկնազորի կողմից, սակայն թուրքերը խուճապահար պարտության են մատնվել։ Այդ ճակատամարտում Իշխան Լազար Խրեբելյանովիչի  նահատակության հետ մեկտեղ, Միլոշի սխրանքը դարձել է «Կոսովյան առասպելի»՝ Կոսովոյի դաշտի ճակատամարտը պարուրող սերբական լեգենդների անքակտելի մասը։ 19-րդ դարում Միլոշը սրբադասվել է Սերբական Ուղղափառ եկեղեցու կողմից։ Միլոշ Օբիլիչի և Իշխան Լազար Խրեբելյանովիչի անունները երկար ժամանակ սարսափի էին մատնում թուրքերին։

Sigizmund of Luxemburg (Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցի), Հռոմեական սրբազան կայսրության կայսր, Հունգարիայի, Գերմանիայի, Չեխիայի, Լոմբարդիայի թագավոր։ 14-րդ դարի սկզբին խաչակրաց արշավանք է սկսել թուրքերի դեմ։ Արշավանքին աջակցել է Հռոմի կայսր Բոնիֆացիոս IX-ը, Սիգիզմունդի դրոշի ներքո կամավորներ են հավաքվել ողջ Եվրոպայից, ամենից ուժեղ համակազմը եկել է Ֆրանսիայից։

«Feliks Kazimierz Potocki» (Ֆելիքս Կազիմեժ Պոտոցկի), Ռեչ Պոսպոլիտայի (Լեհաստանի և Լիտվայի միության) ռազմական և քաղաքական գործիչ, Պոտոցկի շլյախտիչների լեհ ազնվական տոհմի ներկայացուցիչ։ 1698 թվականին Պոդգայցիի ճակատամարտում ջախջախել է Ղրիմի թաթարներին՝ թուրքերի դաշնակիցներին, որոնց հրահրում էր Օսմանյան կայսրությունը։

«Սարիղամիշի ճակատամարտ». ճակատամարտ Սարիղամիշի մոտ, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական կովկասյան բանակի պաշտպանական գործողությունը (Եղեգնիկի ճակատամարտ) թուրքական զորքերի դեմ։ Պատմականորեն այն տարածքը, որտեղ գտնվում է Սարիղամիշը, ընդգրկված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բանանդ գավառում, 1877-ին այն ներառվել է Ռուսական կայսրության կազմում։ Թուրքական 3-րդ բանակի դեմ ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1914թ. դեկտեմբերին, հայ կամավորների մասնակցությամբ, գլխովին ջախջախվել է գեներալ Էնվեր փաշան՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկը, որին հետագայում որոնում էին Միջին Ասիայում։ Նրան սպանել է «ռուս հրամանատար» Յակով (Հակոբ) Մելքումովը՝ ի կատար ածելով մահվան դատավճիռը, համաձայն վրիժառության «Նեմեսիս» ծրագրի։ Թուրքական բանակը ոչ միայն գլխովին ջախջախվել է․ Սարիղամիշից հետո թուրքերը բացարձակ բարոյալքված են եղել, քանի որ նրանց կորուստները կազմել են մինչև 90 000 մարդ, ներառյալ՝ 28 հազար զոհվածներ։ Սարիղամիշում տարած հաղթանակով Ռուսական բանակը, ինչպես միշտ, ծանր դրությունից փրկել է անգլիացիներին Միջագետքում (ներկայիս Իրաքում) և Սուեզի շրջանում (Եգիպտոս)։ Սակայն հենց Սարիղամիշում թուրքերին ջախջախելուց հետո սկսվել են շինարարական գումարտակներում ծառայող զինաթափված հայերի զանգվածային սպանությունները։ Այդպես սկիզբ է դրվել Հայոց ցեղասպանությանը թուրքերի, քրդերի և գերմանացիների կողմից…

«Iosif Gurko» (Իոսիֆ Վլադիմիրովիչ Ռոմեյկո-Բուրկո), ռուս գեներալ-ֆելդմարշալ, որն առավել հայտնի է 1877-1878թթ.  Ռուսթուրքական պատերազմում իր հաղթանակներով։

«Vienna 1683». 1683թ. սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Վիեննայի ճակատամարտը՝ Օսմանյան կայսրության զորքի կողմից Ավստրիայի մայրաքաղաքի երկամսյա պաշարումից հետո։ Այդ ճակատամարտում քրիստոնյաների հաղթանակն ընդմիշտ վերջ է տվել Օսմանյան կայսրության նվաճողական պատերազմներին եվրոպական հողում։

«Acre 1189». Աքքայի պաշարում, Սուրբ Երկրում Խաչակրաց երրորդ արշավանքի կարևորագույն ճակատամարտը։ 1189 թվականին երկամյա ծանր պաշարումից հետո խաչակիրներին հաջողվել է գրավել ռազմավարական տեսանկյունից կարևոր Աքքա քաղաքը, որը 100 տարի շարունակ մնում էր խաչակիրների պատվարն ու Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը։ Քրիստոնեական բանակը բաղկացած էր թագավորությունների բանակներից, եվրոպական խաչակիրների և ասպետական միաբանությունների ոչ մեծ համակազմից, ինչպես նաև Եգիպտոսից, Թուրքիստանից, Սիրիայից և Միջագետքից եկած մահմեդական զորքերից։

Այնպես որ, սկզբունքորեն Էրդողանն իրավացի է, երբ խուճապ ու վախ է դրսևորում. ահաբեկիչների զենքերի մակագրությունների մեծ մասը խոսում է հենց հակաթուրքական ուղղվածության մասին։

 

Սերգեյ Շաքարյանց