Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

Այսօր առավոտյան ժամը 10։00-ից ՀՀ կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում «Հայ Կոլա» ընկերության տնօրեն  Տիգրան Հովսեփյանն ու ընկերության աշխատակիցները։ Նրանք բողոքում էին շաքար կամ շաքարի փոխարիչներ պարունակող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման հանգեցնող փոփոխությունների դեմ, որոնք նախատեսված են Հարկային օրենսգրքով։

Բողոքողները պահանջում էին հանդիպում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Մեկ ժամից ավել սպասելուց հետո, ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել հարցը բողոքի մասնակիցների հետ։ Նրանք պայմանավորվեցին վաղը հանդիպել՝ հարցին լուծում տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում