Փաշինյանին ասեք, որ ուշադիր լինի Ղարաբաղյան հակամարտության մասին ձևակերպումների նկատմամբ

Ուրբաթ Եվրոպական միությունը հրապարակեց Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իր տարեկան զեկույցը, որը հասկանալի պատճառներով, պետք է ուշադրության արժանանար նաև Հայաստանում։

Վստահ եմ, որ ներկայիս կառավարությունն և Ազգային ժողովի մեծամասնությունն այն չի կարդացել։

Ճիշտ էլ արել են։ Մեր նորելուկ իշխանավորներն զբաղված են առավել կարևոր հարցերով, օրինակ, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են յոնջան և գառների աղեստամոքսային համակարգը։

Վերլուծելով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների տարեկան զեկույցը՝ շատ հակիրճ արձանագրեմ.

  1. Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի նախապատրաստումը մտնում է եզրափակիչ փուլ։ Մեկդ Փաշինյանին ասեք, որ ուշադիր լինի այդ տեքստում Ղարաբաղյան հակամարտության մասին ձևակերպումների նկատմամբ, որպեսզի դրանք չհակասեն Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրին։
  2. ԵՄ-ը, ցավոք, մեղմում է իր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախնդիրներին։ Ձեր վարչապետին ասեք, որ «թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով ընդհանրապես չեն ուտվելու։
  3. Ղարաբաղյան կարգավորման մասին ԵՄ-ը վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը Մինսկի խմբին։ Ոչ մի շեշտադրում տարածքային ամբողջականության վրա ՉԿԱ, ի հեճուկս ադրբեջանական պրոպագանդայի։
  4. ԵՄ-ը շարունակական հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի գազային կարողությունների նկատմամբ Հարավային գազային միջանցքի շրջանակներում։ Եվրոպացիները ակնկալում են, որ այս տարի Շահ Դենիզ 2-ի շահագործումից կավելանան ադրբեջանական գազի արտահանման ծավալները, որոնք պետք է հասնեն ԵՄ 2020 թվականից։ Ադրբեջանի գազային պաշարները գնահատվել են 2,6 տրիլիոն խմ։ Կառավարությանն ասեք, որ շատ ուշադիր լինի հատկապես Հունաստանի, Իտալիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ հարաբերություններում։

Armen Ashotyan-ի ֆեյսբուքյան էջից

Ուրբաթ Եվրոպական միությունը հրապարակեց Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իր տարեկան զեկույցը, որը հասկանալի…

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 17 марта 2019 г.