Սորոսն ու Հայաստանը․ ի՞նչն է հայաստանյան որոշ կազմակերպությունների պարտադրում վերցնելու Սորոսի գումարները (տեսանյութ)

Սորոսի կամ նմանատիպ հիմնադրամների ղեկավարների գլխավոր նպատակը զարգացող և զարգացած երկրների ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդելն է և այդ կերպ տվյալ երկրների ղեկավարման լծակներն իրենց ձեռքը վերցնելը։ Մեզ հետ զրույցում անդրադառնալով Ջորջ Սորոսի կողմից ղեկավարվող և ֆինանսավորվող հիմնադրամի՝ Հայաստանին տրամադրած դրամաշնորհներին ու դրանց նպատակներին, այս մասին ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նա մանրամասնեց, որ Սորոսի հիմնադրամի կողմից հայաստանյան հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելը մի քանի տարվա պատմություն չունի: Հիմնադրամը Հայաստանում գործում է 1997 թվականից, պարզապես տարեցտարի ավելացրել է իր ֆինանսավորման ծավալներն ու ծրագրերի թիվը:

Կուսակցության նախագահը նաև ասաց, որ մի քանի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Հունգարիան (ի դեպ, Ջորջ Սորոսի ծննդավայրն է), Ռուսաստանը, Թուրքիան և Իսրայելը, արգելել են հիմնադրամի գործունեությունը` այն որակելով  որպես ներխուժում երկրի ներքին քաղաքականության մեջ: Իսկ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հիմնադրամը փակելուն ընդամենը 1 ամիս ժամանակ էր տվել` այն անվանելով «չարիք»:

ԱՄՆ-ը, որի քաղաքացի է համարվում Սորոսը, նույնպես մտածում է հիմնադրամի գործունեության կասեցման մասին: Նշված հիմնադրամը հիմնականում հարում է դեմոկրատներին և հակահանրապետական դիրքորոշում ունի: ԱՄՆ-ում անգամ բողոքի ակցիաներ ու ստորագրահավաքներ են կազմակերպվում հիմնադրամի գործունեությունը կասեցնելու պահանջով։

Մանրամասները՝ տեսանյութում