Թշնամին մեր դիրքապահների ուղղությամբ արձակել է 3000 կրակոց և 9 արկ

Իրավիճակն առաջնագծում վերջին յոթ օրերին

Մարտի 9-16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց։

Բացի վերոնշյալ խախտումներից, մարտի 13-ին, ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա)  ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետեր` արձակելով 9 արկ:

Արցախի ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: