Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները

«Բարգավաճ Հայաստանը» հանդես է եկել առաջարկությամբ

«Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ենք առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն՝ ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են:

Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է:

Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում և վերջ:

Իհարկե, կա հարցի նաև մեկ այլ կարևոր կողմ` պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը: 120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ՝ հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձն ավելացնելու ֆինանսական միջոցներ և դա պետք է արվի հրատապ: Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը:

Naira Zohrabyan-ի ֆեյսբուքյան էջից

ԱՌԱՋՆԱԳԾՈւՄ ՊԵՏՔ Է ՀԵՐԹԱՊԱՀԵՆ ՄԻԱՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ…

Опубликовано Naira Zohrabyan Пятница, 15 марта 2019 г.