«Ալիևն առաջնորդվում է ցանկություններով»․ Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի, եթե Հայաստանը Արցախին փորձում է բանակցության կողմ դարձնել, ապա բանակցությունները փակուղի են մտնելու, ասաց, որ նման բան չի կարող լինել։

«Բանակցություններն ադրբեջանական կողմի պատճառով են ձախողվել,- ընդգծեց Հովհաննես Իգիթյանը։- Արցախը բանակցության կողմ է եղել դեռ 90-ականներին»։

Պատգամավորը հավելեց, որ մենք չենք ցանկանում Արցախին բանակցության կողմ դարձնել, մենք ցանկանում ենք Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում