Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի արտգործնախարարի հայտարարության մասին (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի այն հայտարարությանը, ըստ որի, բանակցության սկզբունքները հնացած են, ասաց, որ կարծիքների հակասություն չկա, և իրենք շարունակում են երկկողմանի քննարկումները։

«Մենք երբևէ չենք դադարել ու դադարելու մեր դերակատարումն իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում»,- ասաց նախարարն ու ընդգծեց, որ Արցախի խնդիրը վերաբերում է մարդուն, այսինքն՝ այն տարածքի խնդիր չէ, այլ մարդկանց ինքնորոշման խնդիր է։ Մնացականյանի համոզմամբ, բանակցության արդյունավետության համար կարևոր է Արցախի ներգրավվածությունը, որը չպետք է դիտել որպես նախապայման:

Մանրամասները՝ տեսանյութում