Ստավրոպոլի երկրամասում չեզոքացվել են «Իսլամական պետության» կողմնակիցներ, որոնք ահաբեկչական գործողություն էին ծրագրում (տեսանյութեր)

Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները չեզոքացրել են ահաբեկչական գործողություն ծրագրող երկու ավազակների։ Նրանք երկուսն էլ ԻԼԻՊ-ի կողմնակիցներ էին։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդում է, որ երբ իրավապահները փորձել են կանգնեցնել կասկածելի ավտոմեքենան, նրանց վրա կրակ է բացվել ինքնաձիգից։ Ավելին․ մինչ փախուստի դիմելը, մեքենայում գտնվող անձինք նռնակ են նետել իրավապահների ուղղությամբ։

Սկսված հետապնդման և դրան հաջորդած զինված բախման արդյունքում հետապնդվող մեքենայում գտնվող երկու ավազակները չեզոքացվել են ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից։

Ավելի վաղ Սամարայի մարզում չեզոքացվել է ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառմամբ ահաբեկչական գործողություն նախապատրաստող մի գրոհային։ Նրան առաջարկել են հանձնվել, ցած դնելով զենքը, բայց, ի պատասխան, ահաբեկիչը կրակ է բացել ու մարտական նռնակ նետել ՌԴ ԱԴԾ աշխատակիցների վրա։