«Նիկոլ Փաշինյանը միշտ թիրախավորված է խոսել» (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Մեզ հետ զրույցում մասնագետն ասաց, որ այսօրվա իշխանություններն ընտրել են ուղիղ եթերների միջոցով հաղորդակցումը, որը միակողմանի է, տալիս են տեղեկատվություն, բայց չեն պատասխանում հարցերին։

«Մենք մտածում էինք, որ նոր իշխանության օրոք որոշակի փոփոխություններ կլինեն, քանի որ նախորդ իշխանությունների տապալումը կապված էր նաև նրա հետ, որ հաղորդակցությունը գրագետ չէր կազմակերպվում և հասարակության հետ շփումը կայացած չէր»,- ասաց Աստղիկ Ավետիսյանը։