Ինչո՞ւ է քաղաքացիների առողջությանը վերաբերող նախագիծը ֆինանսների նախարարությունը ներկայացնում (տեսանյութ)

ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկություն է ներկայացրել Հարկային օրենսգրքով այս տարվա հուլիսի 1-ից ավելացնել շաքար և շաքարափոխարինիչներ պարունակող ոչ ալկոհոլային, գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը 1 լիտրի համար 30 դրամով՝ հարուցելով նման ըմպելիքներ արտադրող տնտեսվարողների դժգոհությունը։

LIVEnews.am-ի տաղավարում մեզ հետ զրույցի ժամանակ «Հայ կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը հավաստեց, որ, ի սկզբանե, ՀՀ ֆինանսների նախարարությունն իր առաջարկը հիմնավորում էր սպառողների առողջության մասին մտահոգությամբ, թե մեծ քանակությամբ շաքարը վտանգավոր է մարդկանց առողջության համար, և ակցիզային հարկը բարձրացնելու շնորհիվ հնարավոր կլինի նպաստել նաև շաքար պարունակող գազավորված ըմպելիքների գների բարձրացմանը և այդպիսով կրճատել դրանց սպառման ծավալները։

Գործարանի տնօրենի համար զարմանալի է, որ մարկանց առողջությանը վերաբերող նախագիծը ոչ թե առողջապահության նախարարության նախաձեռնությունն է, այլ ֆինանսների նախարարության, ինչն էլ, ըստ նրա, մատնում է օրինագծի հեղինակների իրական նպատակը՝ հարկահավաքությունը: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ օրինագիծը շատ կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ վերանայվել ու փոփոխվել է և վերջնական տարբերակում շաքարի վտանգավորությունն ընդհանրապես երկրորդական պլան է մղվել։

Մանրամասները՝ տեսանյութում