Էրդողանը հակադարձել է Իսրայելի վարչապետի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում իր կուսակցության աջակիցների հավաքում հակադարձել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարությանը: Ի պատասխան Իսրայելի վարչապետ վերջերս արած հայտարարության, որում նա նշել էր, թե Պաղեստինը պատկանում է հրեաներին, Էրդողանն ասել է, որ Նաթանյահուն դաժան է ու չի խորշում սպանել 7-ամյա երեխաներին:

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ այդ երկրի ժողովրդի պայքարը կշարունակվի իսլամական աշխարհի համար մեծ նշանակություն ունեցող Երուսաղեմն ազատագրելու համար: