«Վերելք»․ Ինչպե՞ս ունենալ ազգային վերելք. հյուրերը՝ Մելիք Մելքումյան, Կարեն Ասատրյան (տեսանյութ)

Արցախյան շարժումը հանգեցրեց հեղափոխության, ժողովուրդը խանդավառ սպասումի մեջ էր։ Սակայն մարդկանց հույսերը չարդարացան, եղավ սոցիալական աղետ, անարդարություն։ Սա հանգեցրեց խոր անհուսության։

2018 թվականի գարնանը տեղի ունեցած իրադարձությունները վերստին հույսեր առաջացրին մարդկանց մոտ, նորից եղավ խանդավառություն։ Սակայն հետագա ամիսներին շատերի հույսերը չարդարացան, և կա վտանգ վերստին ընկնելու անհուսության ճահիճը։ Ի՞նչ կերպ կարելի է խուսափել դրանից և ունենալ ազգային վերելք։ Այս մասին են մտորում հաղորդաշարի հյուրեր Կարեն Ասատրյանը և Մելիք Մելքումյանը։