Նախկին իշխանության հետ կապված կա մի պարբերություն, որն անհեթեթ է և չի տեղավորվում այդ համատեքստի մեջ․ Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)

«Մենք չենք սպասում, որ Մինսկի խումբը պետք է տա լուծումներ, այն պետք է փորձեր և փորձեց կողմերի կողմից հնչեցրած բոլոր առաջարկություններն ու տեսակետները դնել մի փաստաթղթի մեջ, որ բանակցությունները սկսվեն»,- LIVEnews.am –ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։

Նրա խոսքով՝ այդ հայտարարության շեշտադրումները լղոզված էին, որոնք կարիք ունեն մեկնաբանության, բայց․ միևնույն ժամանակ․ այդտեղ կային հստակ մեսիջներ՝ ուղղված Ադրբեջանին։

Անդրադառնալով Արցախում երեկ կայացած անվտանգության խորհրդի նիստին, Իգիթյանն ընդգծեց․ «ինձ համար ուրախալի է այն, որ հայկական երկու պետությունների ղեկավարների դիրքորոշումներն Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ համընկնում են»։

Իգիթյանը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սյուբեկտ, պետք է մասնակցի բանակցություններին։

Մանրամասները՝ տեսանյութում