ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ԱՊՀ անդամ պետությունների Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով, մարտի 13-ին Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրել է ՊՆ լրատվական ծառայությունը։

Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: