«Պետք է ժողովրդի ձայնը լսել, ոչ թե նստած տեղը հարկերը բարձրացնել»․ Ծառուկյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով ակցիզային հարկերի, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների և գազավորված ըմպելիքների ակցիզների բարձրացմանը, ասաց, որ դա սխալ է։

«Եթե վիսկին թանկանում է, դա ոչինչ, բայց եթե թանկացնում են գազավորված խմիչքները, որոնցից օգտվում է բնակչության մեծ մասը, անթույլատրելի է»,- ասաց Ծառուկյանն՝ ավելացնելով, որ որոշումներ կայացնելիս, պետք է լսել ժողովրդի ձայնը, ոչ թե նստած տեղը հարկերը բարձրացնել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «աղքատությունը մարդկանց ուղեղում է» հայտարարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում