«Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը լավ քաղաքական գործիչ է» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է քաղաքագետ Սմբատ Ղահրամանյանը։ Մեզ հետ զրույցի ընթացքում նա խոսեց քաղաքական բարոյականությունից և արժանավորությունից։

«Ցանկացած երկրում գալիս է մի պատմական փուլ, որ հասարակությունն ինքն է պահանջում քաղաքական ցնցումների միջոցով սերնդափոխություն, միանշանակ ողջունում եմ երիտասարդ կադրերի համալրումը, բայց և կարծում եմ, որ ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող մարդկաց պետք է պահել»,- ասաց նա։

Ըստ Սմբատ Ղահրամանյանի, քննադատությունը չպետք է ինքնանպատակ լինի։ Քաղաքագետն ասաց նաև, որ հասարակության ամեն մի անհատ ակնկալիք ունի իշխանությունից, և վերջինիս ցանկացած սայթաքման արձագանքում է, որովհետև ցանկացած խոստում ուշանում է։