Եվրախորհրդարանը քվեարկության կդնի Թուրքիայի եվրաինտեգրման շուրջ բանակցությունների առկախման հարցը
Եվրախորհրդարանում քննարկվել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որն այսօր դրվելու է քվեարկության։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, զեկույցում պահանջվում է առկախել Թուրքիայի եվրաինտեգրման շուրջ ընթացող բանակցությունները։
Քննարկմանը ներկա է եղել Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին: Նա խոսել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի մասին։
ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, ով նույնպես մասնակցել է քննարկմանը, նշել է, որ այս պահին Թուրքիայի հետ հնարավոր չէ բանակցությունների նոր փուլ սկսել Թուրքիայի եվրաինտեգրման հարցով։