«Լիարժեք շեշտադրում չեղավ»․Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի ելույթի մասին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ – ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի է և այն չի բավարարում մեր ժողովրդի սպասելիքները։

Անդրադառնալով Արցախում երեկ կայացած անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, Ծառուկյանն ասաց․ «Այն ինչ մենք, Արցախի ժողովուրդը սպասում էր՝ չստացանք։ Հնարավոր է, որ հետագայում այդ հայտարարությունը լրացվի, բայց ներկա պահին այն կիսատ է»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Մոսկվա կատարած իր այցին։

Մանրամասները՝ տեսանյութում