Ցանկացած ծնողի համար առաջնային կարևորության խնդիրն իր երեխաների ֆիզիկական անվտանգության ապահովումն է

Հիմա, երբ որ սույն գնդապետ` Մ․ Խաչատրյանի նման մտքի գիգանտները, ԱՄՆ-ում նստած, խզմալյաններին մեջբերելով, խորհուրդներ են տալիս, որ մենք պետք է Ռուսաստանից կտրվենք, ապա աչքերիս առաջ են հայտնվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ -ի կողմից ռմբակոծված Հարավսլավիան և սպանված սերբ երեխաները, ԱՄՆ-ի ստեղծած և Թուրքիայի կողմից անմիջական օժանադակություն ստացած «իսլամական պետության» գրոհայինների կողմից գլխատված Սիրիայի երեխաները, ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով 1996 թ․-ի դրությամբ զոհված 500 000 Իրաքի երեխաները, որոնց ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը անվանեց արդարացված զոհեր։

Այս պարոնի նմանների կողմից հայրենասիրական կարգախոսներով մատուցված անգլո-սաքսոնական մանիպուլատիվ հնարքներին մենք հավատացինք 100 տարի առաջ։ Դրա ծանր հետևանքների մասին գիտենք բոլորս։

Ինձ հետաքրքիր է, թե սույն պարոնը ո՞ր երկրի քաղաքացի է, ի՞նչ գործով է զբաղված ԱՄՆ-ում, ո՞վ է այդ գործը ֆինանսավորում և ո՞ր կառույցներում է ծառայել ՀՀ ԶՈՒ-երում։

 

Հ․Գ․

Նկարում պատկերված հարցազրույցի հղումը չեմ դնում, որպեսզի չնպաստեմ թուրքական երրորդ դաշտային բանակի ճանապարհը դեպի Հայաստան բացելուն ուղղված անգլո-սաքսոնական քարոզչության տարածմանը։

Hayk Ayvazyan-ի ֆեյսբուքյան էջից

Ցանկացած ծնողի համար առաջնային կարևորության խնդիրը իր երեխաների ֆիզիկական անվտանգության ապահովումն է։Հիմա, երբ որ…

Опубликовано Hayk Ayvazyan Понедельник, 11 марта 2019 г.