Ռուսաստանը Սիրիայում փորձարկել է արդիական զենքի 300-ից ավելի նմուշ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանը զենքի 316 նմուշ է փորձարկել Սիրիայում»:

Խոսքը Ռուսաստանի, բնականաբար, արդիական զենքերի փորձարկման մասին է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է նաև հայտարարություն, որով հերքել է Սիրիայի հյուսիսում ապաէսկալացման գոտի հայտարարված Իդլիբում օդային հարձակումների իրականացման վերաբերյալ լուրը:

Հայտարարության մեջ նշված է. «Ռուսաստանի ավիա-տիեզերական ուժերը որևէ հարձակում չեն կատարել Իդլիբի դիրքերի ուղղությամբ»:

Ռուսաստանում լույս տեսնող «Կոմերսանտ» օրաթերթն ավելի վաղ հղում կատարելով ռազմական աղբյուրներին, գրել էր, թե ՌԴ ռազմական ինքնաթիռները հարձակվել են Իդլիբի ապաէսկալացման գոտում գտնվող զինված խմբերի դիրքերի վրա, որի պատճառն այդ տարածքում վերջիններիս կողմից հրադադարի խախտումն է եղել: