Սիրիական զինվորականները Համայում հետ են մղել մահապարտների գրոհը

Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների գրոհը Համա գավառի Մհարդե քաղաքի շրջանում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է տեղի ռազմական աղբյուրը։

Հիշյալ լրատվամիջոցի տեղեկացմամբ, մահապարտների հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինվորական, չորսը՝ վիրավորվել։ Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։

Զինված ավազակախմբերն ու «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են ամեն օր խախտել հրադադարի ռեժիմն ու ապակայունացնում իրավիճակը Իդլիբի ապառազմականացված գոտում։

Ահաբեկիչներն ականանետերով ու հրթիռներով կանոնավորապես գնդակոծում են Համա և լեռնային Լաթակիա գավառների բնակավայրերը։