Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

Առողջապահության նախարարության և Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային  որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։

Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի  և գլխուղեղի քաղցկեղ ունեցող հիվանդներին`ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը «Հերսեպտին» և «Ավաստին» դեղերով:

Ստորև ներկայացվում են նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)`

– Հերսեպտին 440մգ. նախկին գին`  590 000, նոր գին`  530 000

– Ավաստին 100մգ.  նախկին գին` 152 000,  նոր գին` 105 000

– Ավաստին 400մգ.  նախկին գին` 598 500,  նոր  գին` 410 000:

ԱՆ տեղեկացմամբ, «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են՝ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար: