YouTube–ից շահույթ ստացողները ևս կհարկվե՞ն (տեսանյութ)

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսեց Յութուբից շահույթ ստացողների հնարավոր հարկման մասին։

«Մյուս շաբաթ աշխատանքային խումբ կստեղծվի, որում ներառված անձինք հիմնականում պատասխանատու կլինեն Յութուբի հայաֆիկացման մասով»,- ասաց նախարարը։

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է հարկային դաշտ մտնեն այն անձինք, ովքեր շահույթ են ստանում այդ գործունեությունից, Արշակյանն ասաց․ «Կարծում եմ, այո, դա ցանկացած տնտեսվարող սյուբեկտին է վերաբերում»։

Մանրամասները՝ տեսանյութում