Ժամանակաշրջանի և իրադարձությունների բախում մեկ կետում

Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին, ժամը 13:00-ից Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նախաձեռնել է միջոցառումներ, որոնք ներկայացնելու են մեծ բանաստեղծի կյանքն ու գործունեությունը:

Ինչպես տեղեկացրել են Եղիշե Չարենցի տուն-թանգարանից, այդ օրը Չարենցի տանը կհանդիպեք բանաստեղծին` իր երկու կանանց հետ, օրվա ընթացքում Սայաթ-Նովան, հյուրընկալվելով Չարենցին, ականատես կդառնա «Տաղարանի» ստեղծմանը:

Իսկ արդեն օրվա ավարտը խոստանում է լինել ինտրիգային. Կարմիր սենյակը կբուրի ժամանակի երեք կանանցով: