Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանի քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ԱՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների և արտգործնախարարների մասնակցությամբ:
Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի: Երկուստեք կարևորվել են Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ապահովումը և ընդլայնումը, նախատեսված ռազմավարական ծրագրերի ժամանակին և պատշաճ կերպով իրականացումը: