ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ցուցադրել է «Վալկիրիայի» առաջին թռիչքը (տեսանյութ)

«DefenseNews» համակայքը հրապարակել է «KratosXQ-58 Valkyrie» («Վալկիրիա») նոր ծանր անօդաչու սթելս-սարքի թռիչքի տեսանյութը։ Հայտնելով այս մասին, «ՌԻԱ Նովոստին» տեղեկացրել է, որ փորձարկումներն անցկացվել են մարտի 5-ին, Արիզոնա նահանգի «Յումա» ռազմական փորձադաշտում։ Առաջին թռիչքի ժամանակ սարքն օդում է գտնվել 76 րոպե։ Տեստավորման ընթացիկ փուլի շրջանակներում ծրագրված է ևս հինգ թռիչք։

«Վալկիրիան» մշակել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի հետազոտական լաբորատորիան՝ «Կրատոս» ընկերության հետ համատեղ։ Անօդաչու սարքը նախատեսված է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ուղեկցությամբ թռչելու և մարտական առաջադրանքներ կատարելու համար։