Ղարաբաղ՝ տրոհո՞ւմ, թե կոնսոլիդացիա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա:

Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հաջորդող Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը վկայում է, որ գոնե արտաքին գերատեսչությունում կա խնդրի լրջության իրական ընկալումը: Հայաստանի ԱԳ-ը վերջապես Արցախին վերաբերող իր պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Բնական է, որ առավել կոշտ էր Արցախի իշխանությունների արձագանքը:

Անկախ ներքաղաքական զարգացումներից, Արցախի հարցը ազգային անվտանգության և արժանապատվության խնդիր է, որն ի զորու է գեներացնել ինչպես իշխանափոխության (օրինակ՝ 1997-98 թթ․), այնպես էլ ազգային կոնսոլիդացիայի գործընթացներ (1992-1994 թթ․ և Ապրիլյան պատերազմ):

Որ ճանապարհով կընթանան պրոցեսները, հիմնականում կախված է Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչը կհաղթի իր մեջ՝ պետական մտածողության տա՞րրը, թե քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը, ցույց կտա ժամանակը:

 

Armen Ashotyan ֆեյսբուքյան էջից

ՂԱՐԱԲԱՂ՝ ՏՐՈՀՈՒՄ ԹԵ՞ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՂարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 11 марта 2019 г.