«Կառավարության նման կառուցվածքը լուրջ խնդիրներ կբերի»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով «Կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխության» ծրագրին, ասաց, որ իրենց խմբակցությունը պատրաստվում է այլընտրանքային առաջարկությամբ հանդես գալ։

«Թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն պետք է խորհրդարանին հաշվետու լինեն և կառավարության կազմ մտնեն իբրև նախարարություններ»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, նշելով նաև, որ առաջարկության մեջ անդրադառնալու են նաև լուծարվող նախարարություններին։

«Ամեն ինչ անելու ենք, որ կառավարությունն ընդունի մեր առաջարկությունը և վերանայի իր ներկայացրած նախագիծը»,- եզրափակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում