Մարուքյանը՝ կառավարության կողմից Սահմանադրության խախտումների մասին (տեսանյութ)

«Արդեն ասել եմ, որ կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։- Անցած շաբաթ եղավ նաև երկրորդ խախտումը, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության ժամանակավոր անդամը չէր կարող ներկա լինել ու պատասխանել պատգամավորների հարցերին»,-ասաց Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը խումբ ձևավորի, որն այցելի Սիրիա՝ ուսումնասիրելու մարդասիրական առաքելություն իրականացնող մեր խմբի գործողությունները, ինչը մերժվել է։

Մանրամասները՝ տեսանյութում