Գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի հետ քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր

Մարտի 10-13-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորած պատվիրակությունը` Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով: ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետին մարտի 11-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ,  գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Հանդիպմանը քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները: