Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտի ռեկորդային աճը

ԱՄՆ-ի առևտրի նախարարության հայտարարությունից հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտը 2018թ. աճել է և ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման ոլորտներում նախորդ տարվա համեմատ 12,5 տոկոս աճ արձանագրելով, հասել 621 միլիարդ դոլարի: Դա ռեկորդային ցուցանիշ է անցած 10 տարիների ընթացքում

ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել է, որ առևտրային դեֆիցիտի հիմնական պատճառն են Չինաստանից, Մեքսիկայից ու Եվրամիության երկրներից ներկրումները: Նախարարությունը հայտարարել է, որ Դաշնային կառավարության կողմից Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար տրամադրված բյուջեն նույնպես ազդել է առևտրային դեֆիցիտի աճի վրա:

Մինչդեռ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր կանխել առևտրային դեֆիցիտի աճը, ինչի համար էլ ավելացրել էր ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը և այդ իսկ պատճառով առևտրային պատերազմ սկսել իր առևտրային գործընկերներ Չինաստանի ու ԵՄ-ի հետ: