Հանդիպում դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:  ԱՀ նախագահի պաշտոնական էջի տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: