ՊԲ հրամանատարը և Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Մարտի 8-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակի և հեռանկարների շուրջ, ինչպես նաև շոշափվել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: