Փաշինյանի իշխանությունը Եվրոպայի խորհրդին խոստացել է քրեորեն պատժելի դարձնել այլասերվածության քարոզչության արգելքը (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին: ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն  ընթացքի մեջ են, և կառավարության ու օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն:

ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 197-րդ հոդվածը վերաբերվում խտրականությանը

«1․ Խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2.Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով `

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութանասունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» (ընդգծումները՝ մերը):

Փաստորեն, եթե ԱԺ-ի կողմից ընդունվի այս նախագիծը, ապա, ըստ էության, թույլատրվելու է նաև միասեռականության կամ այլասերվածության քարոզչությունը։

Ստացվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոստանում է ԵԽ ներկայացուցիչներին, որ վերոնշյալ օրենսգրքերի նախագծերի ճակատագիրն արդեն որոշված է․ «․․․ կառավարության ու օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն»։

Նշանակում է, ՀՀ արդարադատության նախարարը չի տիրապետում իրավիճակին և ՀՀ օրենսդրությանը, ու պատկերացնում է, թե ինքը և՛ ՀՀ ԱԺ-ն, և՛ ՀՀ Նախագահը, որոնցից էլ ուղղակիորեն կախված է հիշյալ օրենսգրքերի ընդունումը և վավերացումը։

Գոյություն ունեն և հայաստանյան իշխանությունների օրակարգում են նաև այլ իրավական ակտեր, որոնց ընդունման ու վավերացման պարագայում կօրինականացվեն այլասերվածների իրավունքները ՀՀ-ում։ LIVEnews.am-ի «Իրականում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։