«Տնօրենների կարծիքն ամբողջ ՊՈԱԿ-ի կարծիքը չէ»․ Նազենի Ղարիբյան (տեսանյութ)

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը պատասխանելով լրագրողների հարցերին, խոսեց ՊՈԱԿ-ների աղմկահարույց թեմայից։

«Արհեստական մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ տեղեկատվության արտահոսք եղավ»,-ասաց Նազելի Ղարիբյանը՝ հավելելով, որ դա ընդամենը եղել է կառավարության հանձնարարական, ոչ թե որոշում կամ նախագիծ։

Ղարիբյանն ասաց, որ ինքը հանդիպել է ՊՈԱԿ-ների տնօրենների և աշխատակիցների հետ և բացատրել ստեղծված իրավիճակը։

«Հանդիպումների ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ ոչ բոլոր աշխատողներն են դեմ օպտիմալացմանը, ավելին՝ աշխատողներ կան, որ ասում էին՝ մենք ուրախ ենք այդ որշման համար»,- եզրափակեց  Ղարիբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում