Կառավարությունը որոշեց ուժը կորցրած ճանաչել նախկինում գործող տեսչությունների մասին իրավական ակտերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց ուժը կորցրած ճանաչել նախկինում գործող բոլոր տեսչությունների մասին իրավական ակտերը։

Որոշումը վերաբերում է մասնավորապես Լեզվի պետական տեսչությանը, Քաղաքաշինական պետական տեսչությանը, Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը, Տրանսպորտային տեսչությանը, Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը, Կրթության պետական տեսչությանը, Ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը, գեոդեզիայի և հողային պետական տեսչությանը։

Որոշումը բխում է այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ստեղծվել են պետական նոր մարմիններ, որոնք իրականացնում են այն գործառույթները, ինչն անում էին այժմ նախկին տեսչությունները։

Այսպիսով՝ նախարարությունների կազմում գործող բոլոր տեսչությունների գործունեությունը դադարեցվել էր։