Զինծառայողներին հոգեբանական օգնության առաջնահերթությունը

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, 5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասում զինծառայողների ծառայողական դժվարությունների հետ կապված նյարդահոգեբանական լարվածության թուլացման, զինծառայողներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու և խորհրդատվության նպատակով, զորամասի հրամանատարության և սպա-հոգեբանի ջանքերով բացազատվել է հոգեբանական օգնության կետ:

Զորամասն իրականացնում է մարտական հերթապահություն, որի ընթացքում զինծառայողները ենթարկվում են նյարդային մեծ ծանրաբեռնվածության. հենց դրանով է պայմանավորված հոգեբանական օգնության կետի առաջնահերթությունը: