Հատուկ ուշադրություն է դարձվել բանակից զորացրված սպաներին աշխատանքով ապահովելու խնդիրներին

Բակո Սահակյանը Մարտունում խորհրդակցություն է  հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին այցելել է Մարտունի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ:  Արցախի նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, քննարկվել են Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել բանակից զորացրված սպաներին աշխատանքով ապահովելու խնդիրներին:

Նախագահը որոշակի հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: