Ֆաշիստական Թուրքիայում հայ քաղաքական գործիչ չկա

Գարո Փայլանը հավասարության նշան է դնում «Խոջալուում» սպանվածների և Սումգայիթյան ջարդերի միջև։ Ամենևին զարմացած չեմ։ Երբեք հիացած չեմ եղել ո՛չ Հրանտ Դինքի, ո՛չ էլ Գարո Փայլանի կերպարներով։ Սրանք թեև ծագումով հայ են, բայց թուրք կամ քուրդ հասարակական-քաղաքական գործիչներ են, որոնց նպատակը Թուրքիան բարեփոխելն է՝ իրենց պատկերացրած ուտոպիստական եղանակներով։ Դինքն ու Փայլանը շատ հեռու են հայկական ու Հայաստանի քաղաքական օրակարգից ու շահերից, էլ չասած՝ հայ ժողովրդի շարունակվող ինքնապաշտպանական-ազատագրական պայքարից։

Հայաստանի թշնամի ֆաշիստական Թուրքիայում, առավել ևս նրա խորհրդարանում հայ քաղաքական գործիչ լինել չի կարող a priori։ Դա անիմաստություն ու անհեթեթություն է՝ կատարյալ նոնսենս։ Եվ իրոք, մի՞թե ֆաշիստական Գերմանիայի խորհրդարանում կարող էր աշխատել, օրինակ, Մեծ Բրիտանիայի կամ Խորհրդային Միության շահերը պաշտպանող պատգամավոր։ Ո՛չ, իհարկե, չէր կարող։

Հարյուր հազարավոր հայեր դեռ հիանում են Հրանտ Դինքով ու Գարո Փայլանով առանց գիտակցելու, որ նրանց նպատակը ոչ թե Թուրքիան թուլացնելն է, այլ հզորացնելը։ Հայությանն այս հերթական թյուրիմացության մեջ գցելու առաջին մեղավորը Հայաստանի Հանրապետության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ջայլամի քաղաքականությունն է, ավելի շուտ քաղաքականության իսպառ բացակայությունը, ինչպես նաև հայկական խառնիճաղանչ լրատվադաշտը և այսպես կոչված «քաղաքական կուսակցությունները»։

Ահա Դիմատետրում Գ. Փայլանի արած հայերեն գրառումը (կա նաև թուրքերենը).

 

Garo Paylan – Կարօ Փայլան

February 27 at 2:00 PM

«Յարգանքով կ՚ոգեկոչեմ Խոճալուի մէջ սպաննուած հարիւրաւոր ատրպէյճանցիները։ Ատրպէյճանցի ժողովուրդը 27 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։

Յարգանքով կ՚ոգեկոչեմ Ատրպէյճանի Սումկայիթ քաղաքին մէջ սպաննուած հարիւրաւոր հայերը։ Հայ ժողովուրդը 31 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։

Անտեսենք ոճիրներուն եւ անոնց զոհերուն ու ոճրագործներուն ինքնութիւնը։

Մրցակցութեան մէջ չդնենք վիշտերը։ Փետրուարի 26-ին բոլորս ըլլանք խոճալուցի ատրպէյճանցի, փետրուարի 27-ին ալ՝ սումկայիթցի հայ։

Առերեսուինք, բուժուինք…»

Պատմաբան, քաղաքագետ Armen Ayvazyan-ի ֆեյսբուքյան էջից

ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉԿԱԳարո Փայլանը հավասարության նշան է դնում «Խոջալուում» սպանվածների և…

Опубликовано Арменом Айвазяном Воскресенье, 3 марта 2019 г.