«Հոգեհանգստի արարողություն» Մայր բուհի դիմաց (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 4–ին, Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց «Ես համալսարանական» եմ բողոքի ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը «հեգեհանգստի արարողություն» էր իրականացնում։ Մալյանի խոսքով՝ Սորոսի հիմնադրամը Հայաստանում, ի դեմս Լարիսա Մինասյանի, անժամանակ մահացավ։ Նարեկ Մալյանն իր ելույթում նշեց, որ այս հիմնադրամից սնվող մարդիկ անցան բարոյական և անբարոյական բոլոր միջոցները իրենց գործունեության ընթացքու։

«Նրանց լեզուն բռնությունն է, և նրանց հետ խոսելու ենք բռնության լեզվով»,- ասաց Մալյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մալյանի վրա հարձակվել են «Ռեստարտ» նախաձեռնության անդամները, երբ Մալյանը ցանկացել է մտնել իրենց շենքի շքամուտք։

Մանրամասները՝ տեսանյութում