Իրանի ադրբեջանախոս-ադրբեջանամետների պատասխանը Նիկոլ Փաշինյանին

«Ենի Մուսավաթ» լրատվական կայքը գրել է, որ Իրան կատարած այցի ընթացքում Իրանի իշխանությունները և Իրանում ապրող հայերը ջերմորեն ողջունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կայքը տեղեկացրել է նաև, որ իրանահայերը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ տեղադրել են մի պաստառ, որի վրա գրված է եղել «Ղարաբաղը մերն է»: Փաշինյանը հրապարակել է իրանահայերի հետ սելֆին՝ նշյալ պաստառի մոտ:

Ադրբեջանում վերոնշյալ իրադարձությունը չեն կարողացել մարսել, և ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի առնչությամբ շարունակվում է Բաքվի ԶԼՄ-ների հակաիրանական քարոզչությունը։ Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները մի տեսանյութ հրապարակելով, միաժամանակ տեղեկացրել են, որ Ադրբեջանի Հանրապետության դրոշն է բարձրացվել է «Սպահանի» (Սպահանն Իրանի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է, ունի ավելի քան մեկուկես միլիոն բնակչություն և հայկական ստվար համայնք.- LIVEnews.am) և Թավրիզի «Տրակտորաշինության» ֆուտբոլային թիմերի մրցության ժամանակ, որի ընթացքում Թավրիզի «Տրակտորաշինության» ֆուտբոլի թիմի երկրպագուները (ադրբեջանախոս և ադրբեջանամետ) վանկարկել են «Ղարաբաղը մերն է» կարգախոսը:

Ադրբեջանական լուրերի խորագրում նշված է, որ սա թավրիզեցիների պատասխանն է Փաշինյանին: Հարավցիները (այդպես են անվանում Իրանի ադրբեջանախոսներին) իրենց փաթաթել են Ադրբեջանի Հանրապետության դրոշով: