Դուբայում ոստիկաններին արդեն սովորեցնում են թռչող «մոտոցիկլետներ» վարել

Դուբայի ոստիկանները սովորում են 150 000 դոլար արժողության քառապտուտակ թռչող մոտոցիկլետներ վարել՝ հանցագործների դեմ օդից պայքարելու համար։

Ոստիկանությունը համարում է, որ կալիֆոռնիական ընկերության կողմից մշակված S3 2019 հովերբայքը կօգնի արտակարգ իրավիճակներում արագ հասնել դժվարամատչելի վայրեր։

Հովերբայքերը ծառայության կառնվեն 2020 թվականին։ Մինչ այդ դրանք վարել կսովորի ոստիկանների երկու թիմ։