ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, մարտի 3-ին, ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները (կան կուտակված ավտոմեքենաներ):

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (բուք է, կան կուտակված ավտոմեքենաներ) միակողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի է Կարմիրի լեռնանցքը:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։