Պետք է ուրախ լինեն, որ իրենց տված գումարով թատրոն ենք պահում, մինչդեռ ուզում են մեզ լուծարել (տեսանյութ)

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի» դերասան Կարեն Խաչատրյանը LIVEnews.am-ի տաղավարում խոսեց թատրոնը լուրածելու ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնության մասին՝ ասելով, որ հեղափոխությունը  նրա համար չարվեց, որպեսզի մշակույթի հանդեպ ոտնձգություններ արվեն։

Մեր զրուցակցի ներկայացմամբ, այսօր մշակույթի ոլորտը ղեկավարում են այդ մշակույթից և մշակութային քաղաքականությունից որևէ գաղափար չունեցող և ազգային մշակույթը չկրող մարդիկ, ինչի պատճառով էլ այդ մշակույթի հանդեպ այսօր բացարձակ անտարբերություն է։

Կարեն Խաչատրյանը հիշեցրեց, որ ժողովուրդներին, գիտակից մարդուն ցեղերից տարբերում են մշակութային, հոգևոր արժեքները, և եթե տվյալ ժողովուրդը դրանց կրողը չէ, ապա շատ շուտով կոչնչանա։ Ուստի մեր հավերժության գրավականը մշակույթը փրկելն ու ապրեցնելն է։ Մինչդեռ այսօրվա կառավարությունը նման քաղաքականություն չի իրականացնում, և եթե անգամ թատրոնները գոյատևում են, ապա միայն նվիրյալների շնորհիվ։

Մանրամասները՝ տեսանյութում