Դարձյալ զոհեր արյունոտ Քաշմիրում․ միջուկային տերությունների միջև պատերազմի վտանգ կա

Հնդկաստանի բանակի և զինված խմբավորումների բախման ժամանակ, որը տեղի է ունեցել Քաշմիրի՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող մասում, սպանվել է հինգ հնդիկ զինվոր, ինը վիրավորվել է։

Հնդկաստանի Ջամի ու Քաշմիրի ոստիկանությունը հայտարարել է, որ զինվորները սպանվել են Քուքվարար շրջանում, զինված ուժերի հետ բախման հետևանքով: Բախումների ընթացքում սպանվել են նաև զինված խմբավորման երկու անդամներ:

Ի դեպ, անցած շաբաթ նույնպես նման բախում էր տեղի ունեցել Քաշմիրում, որի ընթացքում զոհվել էր դարձյալ 5 հնդիկ զինվորական:

Պակիստանի և Հնդկաստանի շփման գծում իրավիճակը լարված է: Միջազգային կառույցները նախազգուշացնում են միջուկային այդ տերությունների միջև նոր պատերազմի հավանականության մասին: