Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն չի բացառել ԱՄՆ-ի ռազմական միջամտությամբ Մադուրոյի տապալումը

Վենեսուելայի ճգնաժամը սկսվեց 2019թ. հունվարի 23-ին, երբ այդ երկրի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների բացահայտ հովանավորությամբ իրեն հռչակեց Վենեսուեայի նախագահ:

Չնայած Խուան Գուայդոն հայտարարել է, թե Վենեսուելայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի լուծման ռազմական սցենարը, ըստ էության, մի բան է, որը ոչ ոք չի ուզում, միաժամանակ ասել է նաև, որ երկրի ընդդիմախոսները ճգնաժամի ռազմական լուծումը կքննարկեն որպես վերջին միջոց, հաշվի առնելով բոլոր մյուս տարբերակները, այսինքն՝ չի բացառել ռազմական լուծումը, անշուշտ, նկատի ունենալով ԱՄՆ-ի բանակի ռազմական միջամտությունը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, սակայն, հայտարարել է ոչ միայն Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի տնտեսական և սոցիալական միջոցառումներին Մոսկվայի աջակցության մասին, այլև Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ համատեղ ասուլիսում վերահաստատել է, որ Ռուսաստանը կաշխատի Վենեսուելայի նախագահ Մադուրոյի կառավարությունը պաշտպանել արտաքին միջամտությունից և նվազեցնել վենեսուելական ճգնաժամը:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վորշենին ու նրա վենեսուելացի գործընկեր Խորխե Արիզան հինգշաբթի օրը Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունը միջազգային իրավունքի, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են: