Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհների դժվարանցանելիության պատճառով տվյալ ճանապարհահատվածներով չերթևեկել․ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, ս. թ. մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ:

Երեկ ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներից արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի տեղափոխվել է ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի:

Անվտանգության նկատառումներից ելնելով, ԱԻՆ-ը հորդորում է վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ mes.am կայքով։